Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒստա, Համոն փողը չի տվել

ՈՒստա, Համոն փողը չի տվել
04.03.2016 | 00:33

Բաքվում այսօր կայանալու է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարցը, գրում է «Коммерсантъ»-ը։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի, Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ներկայացուցիչների և ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցը Բաքու «հատուկ բնույթ» է կրում և նախապես չի պլանավորվել: Ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնական խնդիրները կապված են սպառազինության վերաբերյալ պայմանագրերի իրականացման հետ, որոնք կնքվել են մի քանի տարի առաջ: Հիմնական բարդությունն Ադրբեջանի գումարի բացակայությունն է՝ պարտքերը մարելու համար։ Նավթի գների անկումն ազդել է Ադրբեջանի տնտեսական վիճակի վրա: Ադրբեջանի խնդիրները մատակարարումների վճարման հետ կարող են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ առևտրային դիրքորոշում լինել Ռուսաստանի հետ բանակցություններում: Չի բացառվում, որ ադրբեջանցի բանակցողները կբարձրացնեն Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը, քանի որ ավելի վաղ Մոսկվան Երևանին մոտ 200 մլն դոլարի վարկ է տրամադրել։

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ